Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հնդկաստանի նորանշանակ դեսպան Սրիդհարան Մադհուսուդհանանի հետ։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Հնդկաստանի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ներկա վիճակի, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ: