Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում միջնորդի գործառույթներ է իրականացնում և Հայաստանից ու Ադրբեջանից զսպվածություն է ակնկալում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ Մոսկվան կշարունակի շփումները կողմերի հետ:
«Ռուսաստանը կշարունակի իրականացնել եռակողմ փաստաթղթերով նախատեսված գործառույթները և կոչ է անում խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Նա տեղեկացրել է, որ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց են ունեցել Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված՝ ՀՀ վարչապետի այցի ընթացքում: Պեկովը հավելել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման ֆոնին Պուտինի շփումներ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ այս պահին չեն նախատեսվում: