Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային տնօրեն Աննա Քամբերլենդն այսօր այցելել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով և հանդիպել հանձնաժողովի հետ։ Տիկին Քամբերլանդին ուղեկցել են (IFES)-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով (IFES)-ի հետ համագործակցության կարևորությունը։ Հովակիմյանը անդրադարձել է ԿԸՀ-ի հնգամյա ռազմավարության ծրագրի մշակման հարցում (IFES)-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ արդյունավետ համագործակցությանը։
Աննա Քամբերլենդը ողջունել է ՀՀ ԿԸՀ-ի և IFES-ի հայաստանյան գրասենյակի համագործակցությունը՝ նշելով, որ հանձնաժողովը կարող է ապավինել ոչ միայն IFES-ի հայաստանյան գրասենյակի աջակցությունն, այլ նաև կառույցի՝ այլ երկրներում գործունեություն ծավալող ընտրական փորձագետների։