ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի էջում գրել է. «2023 թ․ ապրիլին զբոսաշրջային հոսքերը շարունակում են մնալ բավականին ուժեղ՝ 179,639 ցուցանիշով, որը 30 %-ով գերազանցում է նախահամաճարակային ցուցանիշը։ Այսպիսով՝ տարվա առաջին չորս ամիսներին Հայաստան է այցելել 630 հազար զբոսաշրջիկ, որը մոտ 34 %-ով գերազանցում է 2019 թ․ ցուցանիշը։
Ի դեպ, ըստ Միացյալ ազգերի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության՝ այս տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջությունը հավասարվել է նախահամաճարակային ցուցանիշների 80 %-ին, այն դեպքում, երբ Հայաստանում 135 % է (հղումը՝
այստեղ)։