Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանային շրջաններում պարբերաբար հայտնվում են ուկրաինական օդուժի անօդաչու թռչող սարքեր:
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը ВКонтакте-ի իր էջում հայտնել է, որ Նովոօսկոլսկի շրջանի Օլխովատկա գյուղում պայթել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարք։
Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով վնասվել են երկու բնակելի շենք, գրադարանը, փոստային բաժանմունքը, բուժակա-մանկաբարձական կետն ու մեկ ավտոմեքենա։
Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտն էլ հայտնել է, որ Կուրսկի մերձակայքում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգն անօդաչու սարք է խոցել:
«Բեկորներ են ընկել Տոլմաչևո գյուղում»,- գրել է շրջանի ղեկավարը Telegram-ի իր ալիքում և հավելել, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, վնասվել է գազատար խողովակը և տան ճակատային մասը։