Կամավորական գործունեության ինստիտուտի կայացման և կամավորության մշակույթի զարգացման անհրաժեշտ պայմանների ամրագրման նպատակով Կառավարությունը «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծ է հեղինակել: Այն խորհրդարանական լսումներին ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը: Ռուբեն Սարգսյանը նշել է, որ սահմանվել է կամավոր հասկացությունը, վստահեցրել է, որ օրենքը կնպաստի կրթություն-աշխատաշուկա արդյունավետ գործակցությանը և մրցունակ աշխատաշուկա ունենալուն: Ըստ նախագծի՝ կամավորների հետ կկնքվի քաղիրավական պայմանագիր:
Ռուբեն Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Ո՞ր կազմակերպություններն են կարողանալու կամավոր ներգրավել, դա հանրային իշխանության մարմիններն են, այդ թվում՝ պետական կամ ՏԻՄ, պետական կամ համայնքային և առևտրային կազմակերպությունները, շահույթ ստանալը չհետապնող այլ իրավաբանական անձինք կամ հիմնարկները, 100 տոկսով պետության սեփականություն հանդիսացող շահույթ ստանալ հետապնդող առևտրային կազմակերպությունները:
Հեղինակ՝ Անի Օհանյան