Թուրքիայի նախագահին առընթեր պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրն ասել է, որ Թուրքիան արդիականացնում է ադրբեջանական Սու-25 տիպի մարտական ինքնաթիռները։
Նա նշել է, որ նախագծի շրջանակներում նախատեսվում է սպառազինության որոշակի տեսակների ինտեգրման, ինտելեկտուալ համակարգերի ավելացման գործընթաց, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: