ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» հայտնեց, որ ռուսաստանյան կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: