ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան հաշվի կառնի՞ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, նշել է.
«Վաշինգտոնում հանդիպումից հետո զգալի առաջընթացի մասին Բլինքենի հայտարարությունները, անկեղծ ասած, հակասում են ադրբեջանական և հայկական կողմերի մեկնաբանություններին։
Մենք հիմք ենք ընդունում այն, որ խաղաղության պայմանագրի նախագծի ուղղությամբ հետագա աշխատանքը կշարունակվի Երևանի և Բաքվի միջև երկկողմ հիմունքներով, տեսնում ենք մեր դերն այդ գործընթացին աջակցելու գործում, այդ նպատակով էլ հանդիպման համար առաջարկել ենք Մոսկվայի հարթակը։ Մեր գլխավոր նպատակը տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելն է»։