Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանն ավարտվել է չորս երկրի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Մևլութ Չավուշօղլուի, Ֆեյսալ Միքդադի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը՝ Սիրիայի խաղաղ կարգավորման վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ-ը։
Սիրիայի արտաքին գործերի նախարար Միքդադը հայտարարել է, որ Դամասկոսը պատրաստ է բաց և կառուցողական երկխոսության Անկարայի հետ՝ Սիրիայի տարածքային ամբողջականությունը հարգելու պայմանով։ Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ առանց իր երկրի տարածքից թուրքական ուժերի դուրսբերման, իրադրության կարգավորումն անհնար է։
Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ կողմերը պայմանավորվել են համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում և ապահովել ենթակառուցվածքների հայրենադարձության համար։ Նշվել է, որ «կողմերն ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպանության անհրաժեշտությունը»։
Արտգործնախարարների մակարդակով հաջորդ հանդիպման համար կպատրաստվի սիրիական կարգավորման ճանապարհային քարտեզի նախագիծ։