Մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները կարող են Ռուսաստան այցելել մինչև 90 օր՝ առանց մուտքի արտոնագրի տրամադրման, ասվում է չորեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրում, հայտնում է ТАСС -ը։
«Վրաստանի քաղաքացիները մուտք են գործում Ռուսաստան և հեռանում Ռուսաստանից՝ առանց վիզա տրամադրելու՝ իրենց ինքնությունը հաստատող վավեր փաստաթղթերի հիման վրա, բացառությամբ այն քաղաքացիների, որոնք Ռուսաստան են գալիս աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով կամ ավելի քան 90 օր ժամկետով գտնվելու համար, այդ թվում՝ կրթություն ստանալու նպատակով»,- գրված է փաստաթղթում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ այլ հրամանագրով չեղարկել է Ռուսաստանից Վրաստան ավիափոխադրումների արգելքը, որը գործում էր 2019 թվականից։