Աբու Դաբիում անցկացվող ներդրումային համաժողովի շրջանակներում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայկական տաղավարում հանդիպել է Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ամին Սալամի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները:
Այնուհետև Վահան Քերոբյանը մասնակցել է տնտեսական աճի ապահովման համար խոշոր ներդրումների ներգրավման վերաբերյալ պանելային քննարկման, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի համար աննախադեպ տնտեսական աճի ցուցանիշներին:
Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի ներդրումային միջավայրը, Կառավարության որդեգրած քաղաքականությունը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով: