Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Տաշքենդում ընթացող ԱԱ-ի 1/4 եզրափակչում մենամարտել է Կոլումբիայի ներկայացուցիչ Խոսե Մանուել Վիաֆարայի հետ և երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ հաղթել 5:0 հաշվով, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Բաչկովը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
ԱԱ-ի կիսաեզրափակչի ուղեգրերի համար այսօր կպայքարեն նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը և Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը: