Պորտուգալիայի պաշտպանության նախարար Էլենա Կարեյրասը Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ է ստորագրել: Այս մասին հայտնել են Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է նաև, որ կողմերը քննարկել են համատեղ ռազմական արտադրության ոլորտում համագործակցության, զորավարժություններին մասնակցության, կիբեռանվտանգության զարգացման հարցեր:
Բուրչուլաձեն և Կարեյրասը կարևորել են վրացի և պորտուգալացի զինվորականների ներդրումը միջազգային անվտանգության ապահովման գործում: