Պակիստանում ձերբակալել են նախկին վարչապետ, այժմ ընդդիմության առաջնորդ Իմրան Խանին՝ հայտնում են լրատվամիջոցները:
Նրան մեղադրում են Պակիստանի պետական գանձարանից 52 արժեքավոր իրեր վաճառելու և վարչապետ եղած ժամանակ ստացած նվերների մասին տեղեկությունները թաքցնելու համար։
Նախորդ տարվա հոկտեմբերին ընտրական հանձնաժողովը Խանին զրկել էր խորհրդարանական մանդատից։ Մարտին Խանը ոստիկանության կողմից իրեն ձերբակալելու փորձերի ֆոնին իր կողմնակիցներին կոչ էր արել դուրս գալ փողոց: