Ուկրաինայում խաղաղության հասնելն այս պահին գրեթե անհնար է՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Նրա խոսքով՝ այս պահին չկա որևէ հնարավորություն, պայման, որը կնպաստի խաղաղության հաստատմանը, բանակցությունների վերսկսմանը, գլոբալ հրադարարին:
Գուտերեշը, սակայն, նշել է, որ երկխոսություն կա երկու կողմերի հետ՝ կոնկրետ խնդիրների լուծման համար։ Նրա խոսքով՝ կարևոր ձեռքբերում էր Սև ծովով Ուկրաինայից հացահատիկի, իսկ Ռուսաստանից՝ սննդամթերքի ու պարարտանյութի արտահանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը: