Նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած քննարկումները կառուցողական էին, և մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման հարցում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
«Երկու երկրները սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների հետ և ավելի լավ են հասկանում միմյանց տեսակետները։ Մենք հավատում ենք, որ լրացուցիչ բարի կամքի, ճկունության և փոխզիջման առկայության դեպքում համաձայնագիրը հնարավոր է, և մենք շարունակում ենք լիակատար աջակցություն և մասնակցություն ցուցաբերել Միացյալ Նահանգների կողմից, քանի որ երկու երկրները շարունակում են երկխոսել և շարունակում են ապահովել կայուն և տևական խաղաղություն»,- նշել է Պատելը:
Նա ողջունել է բանակցությունների շարունակման մասին տեղեկությունները և ընդգծել, որ ուղղակի երկխոսությունը խնդիրների լուծման և տևական խաղաղության հասնելու բանալին է: