Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կհանդիպի նաև Մոսկվայում։ Այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Արդեն երևի ծանոթացաք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որ հաջորդ հանդիպումը կկայանա Բրյուսելում։ Այնուհետև կշարունակվի Մոսկվայում եռակողմ ձևաչափով»,- ասաց Պարույր Հովհաննիսյանը՝ միաժամանակ նշելով, որ գովելի է կողմերի միջև բանակցությունների ինտենսիվությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պայմանավորվել են Բրյուսելում մայիսի 14-ին եռակողմ հանդիպում անցկացնել։