Թուրքիայում պետական ծառայողների աշխատավարձը կբարձրանա 45 տոկոսով, իսկ նվազագույն աշխատավարձը կկազմի 15 հազար լիրա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում նախագահական և խորհրդարանական ընտրություններից հինգ օր առաջ:
Խոսքը մոտ 700 հազար աշխատողի մասին է: