Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր առավոտյան ժամանել է Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցություններ վարելու նպատակով:
«Հաճելի է վերադառնալ Կիև, որտեղ մեր արժեքները պաշտպանվում են ամեն օր: Սա այնքան լավ վայր է Եվրոպայի օրը նշելու համար»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին օրինագիծ էր ներկայացրել Գերագույն ռադա, որով առաջարկվում է մայիսի 9-ը սահմանել որպես Եվրոպայի օր։