«Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի շրջանակում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ «Նեմեսիս» հուշարձանի ապամոնտաժման մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի կոչին:
«Դա Հայաստանի ներքին հարցն է, և ոչ ոք իրավունք չունի՝ դրան խառնվի»,- հայտարարեց Արմեն Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ էր արել Հայաստանի իշխանություններին ապամոնտաժել «Նեմեսիս»-ի հուշարձանը: Նրա խոսքով՝ եթե դա տեղի չունենա, թուրքական կողմը նոր քայլեր կձեռնարկի Հայաստանի նկատմամբ։