Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը քննարկել են Իրան-ԵՄ հարաբերությունների, Ուկրաինայի զարգացումների հետ կապված հարցեր:
Աբդոլլահիանը նշել է, որ փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության սկզբունքը կարևոր է երկկողմ հարաբերությունների համար առկա խոչընդոտները վերացնելու և առաջ շարժվելու համար:
Ողջունելով Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև շարունակվող համագործակցությունը՝ Բորելը նշել է, որ այն օգտակար և դրական է:
Անդրադառնալով Թեհրանի և Էր-Ռիադի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Բորելը նշել է, որ դա տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ է։