ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն ողջունել է մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:
«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը: Սա լավ հնարավորություն է Վաշինգտոնի բանակցություններից հետո հետագա առաջընթաց գրանցելու համար»,- նշված է բյուրոյի Twitter-ի էջում: