ԱՄՆ իշխանությունները Ուկրաինային 1,2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ են հատկացրել՝ ասված է Պենտագոնի հայտարարության մեջ:
Փաթեթում, մասնավորապես, ներառված են հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր և զինամթերք, արևմտյան ՀՕՊ արձակման կայանքների, հրթիռների և ռադիոտեղորոշիչ կայանների՝ ուկրաինական ՀՕՊ համակարգերի հետ ինտեգրման սարքավորումներ, անօդաչու ավիահամակարգերին հակազդելու զինամթերք, 155 մմ տրամաչափի հրետանային արկեր: