Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններ՝ Ռոզալիա Աբգարյանին և Ներսես Սիմոնյանին: Նրանք այստեղ են ժամանել Երևանից և ներկա եղել Կարմիր հրապարակում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:
Վարչապետը շնորհավորել է վետերաններին տոնական օրվա առիթով, զրուցել նրանց հետ և մաղթել քաջառողջություն: