Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակին նվիրված շքերթը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել էր ԱՊՀ երկրների ղեկավարներին, որոնք ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու շքերթին:
Շքերթի մեկնարկին ելույթ է ունեցել Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինը շնորհավորել է բոլորին Հաղթանակի օրվա առթիվ, շեշտել՝ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները նպաստել են ընդհանուր հաղթանակին:
Պուտինը շեշտել է ԱՊՀ երկրների ղեկավարների՝ Մոսկվա ժամանելու կարևորությունը։ Նրա խոսքով՝ այսօր Արևմուտքը հրահրում է հակամարտություններ, ոչնչացնում է ավանդական արժեքները, որպեսզի շարունակի թելադրել իր կանոնները, իսկ իրականում՝ կողոպուտի և բռնության համակարգերը: