Նոր ներկրված ավտոբուսներն աստիճանաբար դուրս են գալիս երթուղիներ: Առաջիկայում չեն լինի կրկնվող գծեր ու «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսներ, կբարձրանա ուղևորափոխադրման արդյունավետությունը, ինչն էապես կբարելավի հասարակական տրանսպորտի վիճակը:
Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում ավարտվում են գծանշման աշխատանքները՝ բացառությամբ այն փողոցների, որտեղ շինարարական աշխատանքներ են նախատեսված: Քաղաքն ամբողջությամբ կգծանշվի առաջիկա մեկ-մեկուկես ամսվա ընթացքում: Երկրորդ փուլով գծանշում կարվի արդեն աշնանը: