Երկրապահի օրվա առիթով այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, միության անդամներ, Ազգային ժողովի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներ:
Լրագրողների հետ զրույցում Սասուն Միքայելյանը նշել է, որ Սպարապետը 90-ականներին կարողացավ մեզ բոլորիս համախմբել, և մենք հաղթեցինք, նաև շնորհավորել է հայ ազգին՝ ընդգծելով, որ ԵԿՄ-ում հայ ազգի գրեթե ամեն օջախից մարդ կա: