Մայիսի 8-ի գիշերը ռուսական օդուժը անօդաչու սարքերով հարձակումներ է իրականացրել Ուկրաինայի վրա: Ըստ տեղեկությունների՝ գիշերային հարձակման հետևանքով Կիևի տարբեր հատվածներում ավերածություններ են գրանցվել, տուժել է 5 մարդ, վնասվել են մեքենաներ և բնակելի շենք, հաղորդում է Украинская правда-ն։
Ըստ ուկրաինական տեղեկության՝ Կիևի օդային տարածքում հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի ավելի քան 30 անօդաչու թռչող սարք։
Մայիսի 8-ի գիշերը ռուսական ռազմավարական ավիացիան 8 X-22 թևավոր հրթիռներով հարձակվել է նաև Օդեսայի շրջանի վրա, տարածաշրջանում հրդեհներ են բռնկվել։ Հրթիռների թիրախում են հայտնվել սննդի ձեռնարկություններից մեկի պահեստն ու Սև ծովի ափին գտնվող հանգստի գոտին, ինչի հետևանքով 3 մարդ վիրավորվել է, մեկը համարվում է անհետ կորած։
Ուկրաինական կողմը տեղեկացրել է, որ գիշերը պայթյուններ են գրանցվել նաև Դնեպրոպետրովսկի մարզում, Չեռնիգովի շրջանում, ինչպես նաև Կիևի հսկողության տակ գտնվող Զապորոժիե քաղաքում։