Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 394 մարդ է զոհվել, հայտնում է AFP-ն և dpa-ն։
Շաբաթվա վերջին հորդառատ անձրևների պատճառով երկրի Հարավային Կիվուի շրջանի գետերը դուրս են եկել ափերից և քշել հարյուրավոր տներ: Մայիսի 8-ին երկրում մեկօրյա սուգ է հայտարարվել զոհվածների համար։
Հարավային Կիվուում, ինչպես նաև հարևան Ռուանդայում և Ուգանդայում ավերիչ ջրհեղեղները հազվադեպ չեն: Ռուանդայում վերջին ջրհեղեղի հետևանքով զոհվել էր 127 մարդ: Դրանք սովորաբար ուղեկցվում են անձրևային սեզոններով, որոնք տարածաշրջանում սկսվում են տարին երկու անգամ։