ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ նախարարության աջակցությամբ մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։ Այն տեղի կունենա մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում։
Փառատոնին կմասնակցեն շուրջ 40 հրատարակչություններ, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ, 50-ից ավելի գրողներ, քննադատներ, թարգմանիչներ, ոլորտի այլ մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից։ Երեք օրերին տեղի կունենան 25 միջոցառումներ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։
Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Գործընկերներն են՝ «Ստեղծագործ Եվրոպա»-ն, «Վերսոպոլիս»-ը, «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը» և «Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ները։
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Փառատոնը բաց է նշված օրերին՝ ժամը 12:00-21:00-ն։ Գրքերի ամբողջ տեսականին վաճառվելու է 20-50% պարտադիր զեղչով: