Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկա է եղել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից նախաձեռնված՝ նոր ընդունված Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի կիրառման ընթացքում հայտնաբերված խնդիրների լուծմանն ուղղված քննարկմանը։
Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից՝ աշխատաժողովին ներկա են եղել ինչպես օրենսդիր և գործադիր մարմինների, այնպես էլ ԲԴԽ ներկայացուցիչներ, դատավորներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրը բացահայտել է իր գործունեության արդյունքում արձանագրած խնդիրները։
Նախարար Մինասյանն ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը շարունակաբար իրականացնում է մոնիթորինգ, ավելին՝ ԲԴԽ-ի հետ համատեղ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի կողմից հրատապ լուծում պահանջող նորմերի վերաբերյալ մշակվել է փոփոխությունների նախագիծ։
Քննարկվող բոլոր հարցերի վերաբերյալ հնչել են բազմաթիվ կարծիքներ տարբեր մարմինների ներկայացուցիչների կողմից, որոնց արդյունքում գտնվել են օրենսդրական անհրաժեշտ լուծումներ։