Հայաստանը միջազգային պարտավորություն ունի մինչև 2030 թվականը անտառապատ տարածքները հասցնել 12.9 տոկոսի: Հիմա անտառապատ է մեր տարածքների շուրջ 11 տոկոսը, ընդ որում` խիստ անհավասարաչափ ձևով: Շիրակում, օրինակ, ընդամենը 1500-2000 հեկտար անտառածածկ տարածք կա: Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսել է տարվա ընթացքում Շիրակում 30 հեկտար անտառի հիմնում: Աշխատանքներն արդեն սկսվել են:
Մանրամասները` Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: