ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ:
«Այս շաբաթ Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում ես հյուրընկալեցի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ երկկողմ խաղաղ բանակցությունների համար։
Երկկողմ և եռակողմ ինտենսիվ ու կառուցողական մի շարք քննարկումներից հետո կողմերը զգալի առաջընթաց գրանցեցին բարդ խնդիրների լուծման գործում։ Երկուսն էլ անկեղծ հանձնառություն դրսևորեցին հարաբերությունների կարգավորման և երկու երկրի միջև երկարատև հակամարտությունը դադարեցնելու հարցում:
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների հետ և ավելի լավ են պատկերացնում միմյանց դիրքորոշումները չլուծված հարցերի վերաբերյալ։ Ես առաջարկել եմ նախարարներին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ՝ իրենց կառավարությունների հետ կիսելու այն տեսակետը, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում համաձայնությունը հասանելի կլինի»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարն ու վստահեցրել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն ստանալ Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունն ու ներգրավվածությունը տևական և կայուն խաղաղություն ապահովելու իրենց ջանքերում։