Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանը մայիսի 3-ին այցելել են Սյունիքի մարզ: Կապանում նրանք ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Արամ Հովհաննիսյանը և Հայկ Բաբայանը այցելել են նաև Սյունիքի մարզի սահմանային անցակետեր, որտեղ հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։
Նրանք եղել են նաև ոստիկանության զորքերի Սյունիքի մարզի տեղակայման վայրերում, հետևել ոստիկանների ծառայությանն ու ծանոթացել կենցաղային պայմաններին։
Այցի ընթացքում տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: