Պրահայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ նախ առանձնազրույցի, ապա ընդլայնված կազմերով հանդիպմանը քննարկել է երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: