Գլխավոր դատախազն այսօր Ազգային ժողովում անդրադարձել է ապօրինի գույքի բռնագանձման գործերի ընթացքին, նշել, որ նոր հայցադիմումներով մոտ 100 մլրդ դրամի վերադարձի պահանջ է ներկայացվել: Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի հնարավոր ապօրինի գույքի մասին տեղեկություններին:
Առանց անուններ տալու` նա նշել է, որ մինչև տարեվերջ կլինեն որոշ հարցերի պատասխաններ, բայց դրանք նախապես չեն բացահայտվի, որ գույքի դուրսբերումը երկրից բացառվի:
Դատախազն անդրադարձել է նաև Մարտի 1-ի գործի ընթացքին, Հայաստանում հանցագործությունների վիճակագրությանն ու թմրամիջոցների շրջանառության աճի պատճառներին:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: