Ջուլֆայի մաքսային ծառայության գործադիր տնօրեն Մոհամմադ Խալիլին հայտնել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև մաքսատուրքերի նվազեցման արդյունքում բեռնատարների երթևեկությունը կրկնապատկվել է, և հերթեր են գոյացել:
Նրա խոսքով՝ փոխադարձ տուրքերը 550 դոլարից նվազեցվել են 50 դոլարի: Ըստ Խալիլիի՝ նախքան տուրքերի նվազեցումը օրական 250 բեռնատար էր անցնում Ջուլֆայի սահմանով, իսկ հիմա այդ թիվը կրկնապատկվել է, քանի որ Իրան-Թուրքիա Բազերգանի անցակետից ևս բեռնատարներ են գալիս Ջուլֆա:
Երկրորդ գործոնն, ըստ պաշտոնյայի, Իրան-Ադրբեջան սահմանին բեռնատարների երթևեկության գործընթացի դանդաղ լինելն է: Խալիլիի խոսքով՝ վառելիքի էժան լինելը ևս պատճառներից մեկն է, որ բեռնատարների վարորդները նախընտրում են Ջուլֆայով երթևեկել:
«Ջուլֆայի սահմանից բեռնատարների 80 տոկոսը գնում են Թուրքիա և Վրաստան»,- ասել է պաշտոնյան: