ՀՀ քննչական կոմիտեի hատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է Երևան քաղաքում և մարզերում 13 անձանց կողմից 155 դրվագ գողությունների, այդ թվում` բնակարանային, կողոպուտի և ավազակային հարձակում կատարելու մի շարք դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականից մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածում, խմբի կազմում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, խմբի անդամները ապօրինի մուտք են գործել ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող առևտրի սրահներ, անձանց պատկանող բնակարաններ, որտեղից ընդհանուր կատարել են 100 դրվագից ավելի գողություններ, ինչպես նաև կատարել են մեկական կողոպուտ և ավազակային հարձակում:
Վարույթն իրականացնող մարմնի միջնորդությամբ հսկող դատախազի որոշմամբ վերը նշված բազմաթիվ դրվագներով հանցանքների կատարման համար նշված անձանց նկատմամբ հարուցվել են քրեական հետապնդումներ:
Քրեական վարույթից 13 մեղադրյալների վերաբերյալ մաս է անջատվել, որով նախաքննությունն ավարտվել է։ Նշված մասով քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: