Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր առանցքային կարևորության հանդիպում են ունեցել ԱՄՆ-ում։
«Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Արտուրո Հերերայի և Դանիել Բոյսի հետ կայացած հանդիպումների ընթացքում խոսեցինք շինթույլտվությունների թվայնացման և պարզեցման գործընթացի մասին։
Հանդիպումը մեծ կարևորություն ունեցավ շինթույլտվությունների տրամադրման ընթացակարգի համաշխարհային փորձը ուսումնասիրելու և իրագործման համար աջակցություն ստանալու հարցում։
Քննարկման ընթացքում պայմանավորվեցինք նաև շուտով հյուրընկալել Արտուրո Հերերային Երևանում»,- գրել է Ավինյանը։