Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերից հայտարարել են, որ ռուսական կողմը գիշերն ավելի քան 24 կամիկաձե անօդաչու թռչող սարք է գործարկել, որոնցից 18-ը Ուկրաինան չեզոքացրել է:
Կիևի քաղաքային ռազմական վարչության հայտարարության մեջ էլ նշվում է, որ մայրաքաղաքի ուղղությամբ արձակված ռուսական բոլոր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները հաջողությամբ խոցվել են: Սա արդեն երրորդ օդային հարձակումն է մայրաքաղաքի վրա վերջին չորս օրվա ընթացքում՝ նշված է հայտարարության մեջ:
Հարձակման հետևանքով զոհեր և լուրջ ավերածություններ չկան։ Մայրաքաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ այս գիշեր Կիևի վրա հարձակումների ինտենսիվությունը ամենաբարձրն է եղել տարեսկզբից ի վեր: