ԱՄՆ-ը չի կարծում, որ կարող է կանխել Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումը առաջիկա տարիներին՝ հայտարարել է ամերիկյան հետախուզության ղեկավար Էվրիլ Հեյնսը:
«Կարծում եմ՝ քիչ հավանական է, որ մեզ հաջողվի առաջիկա տարիներին Ռուսաստանին և Չինաստանին հետ պահել հետագա մերձեցման կուրսից»,- ասել է պաշտոնյան ԱՄՆ Սենատի զինված ուժերի գործերով կոմիտեում լսումների ժամանակ:
Հեյնսի խոսքով՝ Մոսկվայի ու Պեկինի հարաբերությունների խորացումը սկսվել էր դեռ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից առաջ, սակայն այժմ ավելի է արագացել: Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ երկու երկրների գործընկերությունն ունի սահմաններ, որոնք թույլ չեն տա նրանց մերձեցման հասնել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մակարդակով: