ԱՄՆ-ը 2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինային տրամադրել է 35,7 մլրդ դոլարի ռազմական օգնություն, իսկ ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում՝ 36,4 մլրդ դոլարի։ Այս մասին հայտնել են Պենտագոնի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունից տեղեկացրել էին, որ Ուկրաինային 300 մլն դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացվել, որում ներառված են HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի զինամթերք, Hydra 70 հրթիռներ, հրետանային արկեր, հակատանկային համակարգեր: