Այսօր ԱՄՆ-ում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ բանակցությունների եզրափակիչ նիստը: Այս մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից, հավելել՝ բանակցություններին կմասնակցի նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Հանդիպումը տեղի կունենա Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում՝ տեղական ժամանակով 13:45-ին: