• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. ՀՀ վարչապետի Գերմանիա կատարած այցը պատմական էր. դեսպան Բաց հարթակ. ՀՀ վարչապետի... 20:50
Փոփոխությունների դուռը կբացվի կաթողիկոսի հեռանալով Փոփոխությունների դուռը կբացվի կաթողիկոսի հեռանալով 19:56
ԱԷՄԳ-ի ստուգումները հանգեցրել են արժեքավոր տեղեկատվության արտահոսքի. Արաղչի. «Հարևաններ» ԱԷՄԳ-ի ստուգումները հանգեցրել են... 19:53
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Համագործակցությունն ավիացիայի բնագավառում շարունակում է խորանալ. Պրահայում տեղի է ունեցել Հայաստանի և Չեխիայի վարչապետների հանդիպումը
Քաղաքականություն
21:0704 Մայ, 2023

Համագործակցությունն ավիացիայի բնագավառում շարունակում է խորանալ. Պրահայում տեղի է ունեցել Հայաստանի և Չեխիայի վարչապետների հանդիպումը

Երկօրյա պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Նախ տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, հնչել են երկու երկրների պետական օրհներգերը, որից հետո վարչապետները ողջունել են պատվիրակությունների անդամներին:

Այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Պետր Ֆիալայի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով` պաշտոնական ճաշի շրջանակում:

Հանդիպմանը քննարկվել են հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը և դրանց խորացման հեռանկարներին:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել միջազգային հանրության հետևողական արձագանքը տեղի ունեցողին:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Պետր Ֆիալան ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել նրանց հարցերին:

Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալա -

Բարի օր տիկնայք և պարոնայք:

Շատ ուրախ եմ, որ կրկին հնարավորություն ունեմ ողջունելու Հայաստանի Հանրապետության վարչապետին այստեղ՝ Պրահայում: Շատ ուրախ եմ, քանի որ այս տարի նշում ենք մեր գերազանց դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը:

Վարչապետի հետ նախորդ հանդիպման ժամանակ համաձայնեցինք, որ շատ բարձր ենք գնահատում մեր բարիդրացիական հարաբերությունները: Մենք համաձայնեցինք, որ ժողովրդավարական միևնույն արժեքները կրող ենք, և դա հաստատեցինք՝ հիմա ստորագրելով մեր դիվանագիտական հարաբերությունների մասին համատեղ հայտարարությունը: Երկու կողմերն էլ հույս ունեն, որ համագործակցությունը կընդլայնվի և կխորանա տարբեր ոլորտներում:

Երբ նշում եմ, որ ժողովրդավարական նույն արժեքներն ենք կրում՝ ես դա հենց այնպես չեմ ասում, ինքնանպատակ հայտարարություն չէ դա, մենք պետք է գնահատենք՝ ինչպիսի դեր ունի Հայաստանը տարածաշրջանում: Մենք պետք է նաև գնահատենք այն հանգամանքը, որ Եվրոպական խորհրդարանն այս տարի մարտին զեկույց հրապարակեց, որում ընդգծեց, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է ժողովրդավարության առումով:

Նման բաները հենց այնպես տեղի չեն ունենում, պետք է այդ ուղղությամբ աշխատանք տանել, մենք պետք է անպայման սատարենք, աջակցենք այդ դիրքորոշմանը, այդ իրավիճակին և աջակցենք երկրին: Ես համոզված եմ, որ դրա արտացոլումը կտեսնենք մեր երկու երկրների հարաբերություններում, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում: Հայաստանն այս կերպ առաջ է գնում, ավելի բարձր մակարդակի է բարձրանում, և սա շահագրգռող գործոն է լրացուցիչ հետագա բարեփոխումների համար:

2022 թվականի հոկտեմբերին վարչապետը մասնակցեց «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին գագաթնաժողովին: Այդ գագաթնաժողովում մենք խոսեցինք բազմաթիվ գլոբալ հարցերի, տարբեր մարտահրավերների մասին և կարողացանք նաև կազմակերպել վարչապետի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Այդ իմաստով, Պրահան դարձավ այն վայրերից մեկը, որտեղ փորձ է արվել հայ-ադրբեջանական հարաբերություններում քայլ կատարել դեպի առաջ:

Մեր վերափոխման համագործակցության ծրագրում Հայաստանն առաջնահերթ երկրների շարքում է: Այդ ծրագիրը հիմնականում վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, մարդու իրավունքներին և անկախ մեդիաներին աջակցելուն: Նշեցի արդեն, որ Չեխիայի Հանրապետության և Հայաստանի միջև գոյություն ունեն բարիդրացիական հարաբերություններ, հաջող հարաբերություններ, որոնք մենք ուզում ենք էլ ավելի խորացնել:

Մենք նաև տեսնում ենք մեր համագործակցությունը խորացնելու լրացուցիչ հնարավորություններ տնտեսության ոլորտում, գիտության, հետազոտությունների և կրթության բնագավառներում: Նշեմ մի քանի ոլորտներ, օրինակ, միջուկային էներգետիկան և ընդհանրապես էներգետիկան: Միջուկային էներգետիկան շատ կարևոր է Չեխիայի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի համար: Չեխ գիտնականները ներգրավված են Մեծամորի ատոմակայանի անվտանգության բարելավման աշխատանքներին, մեր փորձագետներն ընթացիկ վերանորոգումներին մասնակցում են, և դա մեր հաջողված համագործակցության օրինակ է:

Չեխիայի Հանրապետությունը կարող է նաև բարձրակարգ շատ տեխնոլոգիաներ առաջարկել Հայաստանին, օրինակ, խելացի քաղաքների բնագավառում: Մենք մեր խելացի քաղաքների տեխնոլոգիաները ներկայացրեցինք նախորդ տարի կոնֆերանսի ընթացքում, որը կազմակերպել ենք Արևելյան գործընկերության պետությունների համար: Ուրախ ենք նաև տեսնել, որ մեր համագործակցությունն ավիացիայի բնագավառում շարունակում է խորանալ: Կա ծրագիր, հնարավոր է, որ արտադրվեն «Balus Tech» ընկերության փոքր օդանավեր Ստեփանավան քաղաքում, որտեղ երկրաշարժից հետո կառուցվել է օդանավակայան:

Մի քանի կարևոր այլ հանգամանքներ էլ կան, չեխ-հայկական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստն է տեղի ունենալու այստեղ` Պրահայում: Դա միջկառավարական հանձնաժողով է, որը զբաղվելու է տնտեսական և արդյունաբերական համագործակցության հարցերով: Այդ հանդիպման ժամանակ, բնականաբար, համագործակցության այլ ոլորտներ էլ կբացվեն:

Ես նաև ուրախ եմ, որ մեր հասարակությունները շատ ավելի լավ են հիմա կարողանում իրար ճանաչել, մեր ժողովուրդներն ավելի շատ հնարավորություններ ունեն տեղեկանալու, իմանալու, սովորելու հայկական մշակույթի մասին, Հայոց լեզվի մասին: Երկու նախաձեռնություններ, թարմ նախաձեռնություններ հիշատակեմ: Առաջինը, Մասարիկի համալսարանում՝ Չեխիայի Հանրապետությունում, այս տարվա փետրվարին հայկական արվեստի և մշակույթի բաժին բացվեց, կամ ամբիոն և Կառլի համալսարանում ապագայում կրկին վերսկսելու են դասավանդել Հայոց լեզուն:

Տեսնում եք, տիկնայք և պարոնայք, մեր երկու երկրները բազմաթիվ ուղղություններով են համագործակցում հասարակական տարբեր բնագավառներում՝ մշակույթ, կրթություն, գիտահետազոտական աշխատանքներ, և դա հրաշալի է:

Մենք անուշադրության չենք մատնում բոլոր այն խնդիրները և մարտահրավերները, որոնք Հայաստանի առջև ծառացած են: Մենք տեղյակ ենք բարդ իրավիճակի մասին, քաղաքական իրավիճակը, անվտանգության, աշխարհագրական: Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է: Մենք այդ հարցում համաձայն ենք Եվրամիության դիրքորոշման հետ: Մենք հավատացած ենք, որ պետք է բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկվեն, որպեսզի խաղաղություն և կայունություն հաստատվի Լեռնային Ղարաբաղում և ամբողջ Կովկասի տարածաշրջանում:

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը և Ադրբեջանի և Հայաստանի միջև քննարկումներին, ապա մենք կարևորում ենք այն հանգամանքը, որ կնքվի խաղաղության պայմանագիր, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար: Վարչապետի հետ մեր քննարկումների միջոցով ես հասկացա, որ Հայաստանը, ինչ խոսք, հետաքրքրված է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում ամրապնդելու հեռանկարով: Հայաստանը շատ է հետաքրքրված, որպեսզի տևական լուծումներ լինեն, տևական լուծում գտնվի:

Կրկին շնորհակալ եմ, պարոն վարչապետ, այցի համար, շնորհակալ եմ, որ բաց և անկեղծ քննարկում ինձ հետ ունեցաք, շնորհակալություն չեխ-հայկական հարաբերությունների զարգացման համար, շնորհակալություն, որ նոր այլ ոլորտներ ենք որոնում համագործակցելու համար: Եվ ես կարող եմ հավաստիացնել, որ Չեխիայի Հանրապետությունն իր միջազգային քաղաքականության մեջ, միջազգային բոլոր հարթակներում կկատարի անհրաժեշտ քայլեր, որպեսզի Ձեզ օգնենք տևական կայունության և խաղաղության հասնելու ձեր երկրում:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան –

Մեծարգո վարչապետ,

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ այսօր գտնվել Չեխիայի Հանրապետությունում՝ պաշտոնական այցով։ Այցը տեղի է ունենում Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանը մեծապես կարևորում է Չեխիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները: Դրա մասին են վկայում նաև մեր երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունները:

Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր ժողովուրդների՝ ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված բարեկամական հարաբերությունները հետևողական աշխատանքի շնորհիվ շարունակում են ամրապնդվել և խորանալ:

Խորին երախտագիտությունս եմ հայտնում պարոն Ֆիալային՝ հրավերի և ջերմ ընդունելության համար: Այսօր ես և պարոն վարչապետը կառուցողական մթնոլորտում ունեցել ենք բավական հագեցած քննարկումներ, որոնք ներառում են երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտներ։ Երկկողմ օրակարգից զատ անդրադարձել ենք նաև անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի:

Բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջև առկա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում, ինչպես նաև Չեխիայի գործուն աջակցությունն այդ հարաբերությունների զարգացմանը:

Վարչապետ Ֆիալային շնորհակալություն եմ հայտնել Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու համար: Այս համատեքստում ընդգծել եմ Չեխիայի աջակցությունը Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ երկարաժամկետ մոնիտորինգի առաքելություն տեղակայելու որոշմանը:

Ցավով պետք է նշեմ, որ ի հեճուկս բոլոր ջանքերի իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված: Դրա պատճառն այն է, որ չնայած հանրահայտ պայմանավորվածություններին, Ադրբեջանը շարունակում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը, անընդհատ էսկալացնելով իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում:

Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը, և դրան նախորդած միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարին կայացված միջանկյալ որոշման կոպիտ խախտում են: Արդեն չորս ամիս Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է ազատ տեղաշարժի հնարավորությունից: Ավելին՝ Ադրբեջանը խափանել է Լեռնային Ղարաբաղի բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումը: Սնունդը Լեռնային Ղարաբաղում վաճառվում է կտրոններով և այսպիսով այնտեղ հաստատված է հումանիտար ճգնաժամ:

Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է իրավիճակի հստակ և հասցեական գնահատական տա, մանավանդ որ մեր գնահատմամբ Ադրբեջանի վերը նշված գործողությունները Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություններ են: Այս համատեքստում, Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի առաքումը համարում ենք անհրաժեշտ:

Միևնույն ժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների` Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը: Մենք կարծում ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի և ոչ միայն նպատակ է, այլև միջոց ժողովուրդների և պետությունների հարաբերությունների կարգավորման և հետագա զարգացման համար:

Մենք լիարժեք ներգրավված ենք Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում և առաջիկայում էլ ներգրավված կմնանք, տրամադրված լինելով արդյունքներ գրանցել և ոչ թե բանակցել բանակցելու համար: Այս նպատակին հասնելու համար մենք հույս ունենք, որ Ադրբեջանը կհրաժարվի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից և ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը նույնպես Ադրբեջանին ուղղված նման ուղերձով հանդես կգա:

Հարգելի՛ ներկաներ,

Հայաստանը և Չեխիան ունեն սերտ փոխգործակցության համար անհրաժեշտ իրավական արդյունավետ գործիքակազմ, առկա են երկկողմ հարաբերությունների առավել խորացման համար անհրաժեշտ նախադրյալները, ինչը դուք նույնպես իրավացիրորեն ընդգծեցիք:

Այսօր Պրահայում անց է կացվում հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ վեցերորդ նիստը, որի շրջանակներում կանցկացվի նաև հայ-չեխական գործարար համաժողով։ Վստահ եմ, որ թե՛ վերոնշյալ նիստը, թե՛ գործարար համաժողովը, էլ ավելի կնպաստեն հայ-չեխական տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը։ Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկու երկրների՝ տնտեսական, առևտրային և ներդրումային ոլորտներում առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը, և մենք հետաքրքրված ենք բոլոր այն ուղղություններով համագործակցության զարգացմամբ, որոնք դուք թվարկեցիք:

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Վստահ եմ, որ այս այցը նոր որակ և բովանդակություն կհաղորդի հայ-չեխական հարաբերություններին: Շնորհակալություն:

Հարց-«Արմենպրես» լրատվական գործակալություն– Իմ հարցը վերաբերում է երկու երկրների տնտեսական գործակցությանը: Երբ առևտրատնտեսական ցուցանիշներին նայում ենք, 2022 թվականին, իհարկե, աճ գրանցվել է նախորդ տարվա համեմատ, բայց ցուցանիշները, կարծես, համեստ են, և հիմնական կառուցվածքում բաժին է ընկնում Չեխիայից Հայաստան ներկրումը, իսկ Հայաստանից Չեխիա ավելի փոքր է ցուցանիշը: Որտե՞ղ եք տեսնում խնդիրները և ի՞նչ առաջնահերթություններ կնշեք առաջիկայում երկու կողմերի տնտեսական հարաբերություններն ակտիվացնելու ուղղությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք, իհարկե, քննարկել ենք նաև այդ օրակարգը և խոսել ենք Հայաստանից դեպի Չեխիայի շուկա արտահանման ակտիվացման վերաբերյալ: Իհարկե, շնորհակալ եմ վարչապետ Ֆիալային այդ գործում աջակցություն ցուցաբերելու պատրատակամության համար:

Իհարկե, մենք Հայաստանում նույնպես այդ հարցերը քննարկում ենք: Եվրամիության շուկա մուտք գործելու հետ կապված կան և՛ քաղաքական, և՛ տնտեսական և՛ այլ խնդիրներ, բայց այս ուղերձը հղելով հիմնականում մեր տնտեսությանը, ես կարծում եմ, որ ինչպես Հայաստանում բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, կարևոր է, որ մենք մեր արտադրության և արտադրանքի որակի ստանդարտները շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ աշխատենք: Չնայած հիմա էլ կարող ենք արձանագրել, որ կան արտադրանքներ, որոնք արդեն իսկ այսօր իրենց ստանդարտներով կարող են մրցունակ լինել Չեխիայի շուկայում: Մեր դեսպանները հանդիպման ընթացքում հաստատեցին, որ այդ պոտենցիալը կա, և իրենք էլ խոստացան, որ ակտիվ կզբաղվեն այդ հարցով:

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալա – Ես միայն կուզեի ասել, որ մենք ուրախ ենք, որ առևտրի ծավալն ավելանում է. 2022-ին քիչ չափով չի ավելացել՝ 157 տոկոսով է իրականում ավելացել, դա արտաքին առևտրի կտրուկ ավելացում է: Եվ դա լավ է: Իհարկե, Դուք իրավացի եք, երբ ասում եք, որ ամբողջովին հավասարակշռված չէ արտաքին առևտրաշրջանառությունը: Մենք խոսեցինք նաև այն մասին, թե ինչ ապրանքներ կարող են հետաքրքիր լինել արտահանվելու համար Չեխիայի շուկա: Ես կարծում եմ, որ մենք կազմել ենք այդ ապրանքների համապատասխան ցուցակը:

Ինչ վերաբերում է երկուստեք առևտուրն ավելացնելուն, դա բազմաթիվ հանգամանքների հետ է կապված: Օրինակ՝ մենք պայմանավորվեցինք, որ ցանկանում ենք կապերը խորացնել. խորացնել կապերը ժողովուրդների միջև, զբոսաշրջությունը: Այդ ամենը կնպաստի փոխադարձ երկուստեք համագործակցությանը և վստահության ամրապնդմանը: Ի վերջո մարդիկ ձեր ապրանքները նաև ավելի գրավիչ կհամարեն: Ես կարծում եմ, որ նաև այլ քայլեր և միջոցառումներ էլ են ձեռնարկվում առևտրի և տնտեսական միջոցառումներից զատ, որոնք կնպաստեն առևտրաշրջանառության բալանսի բարելավմանն ապագայում:

Հանրային հեռուստաընկերություն- Հարցս ուղղված է երկու վարչապետներին: Նախ պարոն Ֆիալա, արդեն խոսվեց Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մասին, նշեցիք, որ պարոն Փաշինյանի հետ զրույցից հասկացել եք, որ Հայաստանը պատրաստակամ է խաղաղության հաստատմանը և գնում է դեպի դա, փոխարենն Ադրբեջանը շարունակում է սպառնալիքները` Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրում, հռետորաբանությունն է անընդհատ կոշտացնում, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա է իրականացնում: Որքանով է այս պայմաններում հնարավոր գնալ խաղաղության, ինչպես եք գնահատում Ադրբեջանի այս գործողությունները: Եվ նաև, արդյոք անհրաժեշտություն չեք տեսնում Ադրբեջանի իշխանության, ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառման: Նաև պարոն Փաշինյան, ինչպե՞ս է հնարավոր այս պարագայում գնալ խաղաղության Ադրբեջանի հետ:

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալա- Չեխիայի Հանրապետությունը կարող է աջակցել և կաջակցի խաղաղության նախաձեռնություններին ու այն ջանքերին, որոնք կհանգեցնեն տարածաշրջանում կայունացման: Ավելի վաղ, իմ ներածական խոսքում, Հայաստանի և Ադբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ճանաչման մասին, ասացի, որ հիմնարար նշանակություն ունի: Այստեղ՝ Պրահայում, քայլ արվել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի ընթացքում, որի հյուրընկալելու պատիվը ես ունեցել եմ:

Դա պատմական հանգրվան կարելի է համարել երկու երկրների հարաբերություններում: Իհարկե, իրավիճակի համար նպաստավոր չէր լինի, եթե ես միակողմանիորեն գնահատեի, թե ով և ինչպես է խախտում, ինչը: Մեր ընդհանուր նպատակը, Չեխիայի և Եվրամիության անդամ պետությունների միասնական նպատակն է` հասնել կայունության տարածաշրջանում և մնայուն, տևական խաղաղության, որը նշանակում է նաև երաշխավորել Հայաստանի իրավունքները, երաշխավորել հայերի իրավունքները: Դա կարևոր հանգամանք է:

Մենք կոնկրետ քայլեր այս ուղղությամբ արել ենք: Չեխիայի Հանրապետությունը նպաստել է մոնիթորինգի առաքելության տեղակայմանը, չեխ փորձագետներ կան առաքելության կազմում: Մենք պատրաստ ենք մասնակցել նաև այլ միջոցառումների, այլ համանման աշխատանքների, որոնք կնպաստեն իրավիճակի լարվածության թոթափմանը և թույլ կտան հասնելու տևական և մնայուն խաղաղության և խաղաղ լուծման:

Վարչապետն ինձ մանրամասնորեն տեղեկացրեց իր քայլերի մասին և թե ինչպես է ինքը տեսնում իրավիճակը, ինչպես են ընթանում բանակցությունները: Ես կարծում եմ՝ սա շատ արժեքավոր է ինձ համար, քանի որ յուրահատուկ հնարավորություն ունեմ այդ տեղեկությունները փոխանցելու եվրոպացի իմ գործընկերներին, և դրա հիման վրա կարող ենք դիտարկել ու պարզել, թե ինչ քայլեր պատշաճ կլինեն, ինչ քայլերով Եվրամիությունը կարող է աջակցել մշտական և տևական խաղաղության ջանքերին տարածաշրջանում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շնորհակալ եմ, հարգելի լրագրողներ, մեծարգո պարոն վարչապետ, ես վերջին շրջանում, հատկապես մեր խորհրդարանական քննարկումների հարթակից անընդհատ ասում եմ, որ հարցերին կարելի է պատասխանել, վերաբերվել և արձագանքել մի քանի դիտանկյուններից:

Եվ ես փորձում եմ վերջին շրջանում նաև մեր ունեցած խոսակցությունների համատեքստում այլ դիտանկյուններ նույնպես փորձարկել, բացի ակնհայտից: Այն ինչ հարգաժան լրագրողն ասաց իր հարցի մեջ, բացարձակ և լիարժեք ճշմարտություն է, բայց դիտանկյունի տեսակետից ես հետևյալն եմ ասում՝ Ձեր հարցի մեջ Դուք, այո, նաև իրավացիորեն գուցե հարցականի տակ եք դնում կամ հարց եք տալիս այս պայմաններում խաղաղության հնարավորության մասին:

Ես դիտանկյունը փոխելու տրամաբանությամբ կուզեի նկատել, որ Ձեր հարցը և բովանդակությունն ընդգծում է խաղաղության անհրաժեշտությունը, որովհետև հենց մի կողմից՝ կարելի է ասել, թե այս պայմաններում ինչպես է հնարավոր խաղաղությունը, բայց մյուս կողմից՝ դրանից ելնելով, կարելի է ընդգծել, որ խաղաղությունն անհրաժեշտ է: Հենց այդ և նմանատիպ իրադարձություններին մենք փորձում ենք ունենալ ոչ միայն ակնհայտ տեսակետ, ոչ միայն մոտենալ ակնհայտ տեսակետից, այլև փորձել մեկ ուրիշ դիտանկյունից էլ նայել: Եվ ես Ձեր հարցին, նաև այս հարթակն օգտագործելով, և նաև հեղինակավոր գործընկերոջ ներկայությամբ ուզում եմ հենց այդ ընդգծել, որ այդ ամեն ինչն իրականում ընդգծում է խաղաղության անհրաժեշտությունը, և մենք պետք է սպասարկենք այդ անհրաժեշտությունը, մեր քաղաքականությունը կառուցենք այդ անհրաժեշտության նկատմամբ ճիշտ դիրքավորվելով:

Չեխական լրատվամիջոցի հարց- Վարչապետ Ֆիալա, Դուք արդեն նշեցիք Լաչինի միջանցքի արգելափակումը։ Ես կրկին ուզում եմ Ձեզ հարցնել՝ Չեխիայի կառավարությունն ինչու է լռում, չեխական լրատվամիջոցները ինչու են լռում, ինչով կարող է Չեխիան ազդել Ադրբեջանի վրա և ինչու Եվրոպական Միությունը պատժամիջոցներ չի կիրառում, քանի որ մենք այս առումով առաջընթաց չենք տեսնում։

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալա- Ես այն կարծիքին եմ, որ պետք է շարունակենք ձեռնարկել քայլեր, որոնք կհանգեցնեն խաղաղ լուծման, մենք սրա համար էլ հնարավորություն ստեղծել ենք Պրահայում, աջակցում ենք Հայաստանի ջանքերին՝ միտված խաղաղ լուծմանը։ Կարծում եմ, որ չպետք է այս ճանապարհին խոչընդոտները դիտարկենք կամ խնդիրները, ընդհակառակը՝ պետք է փորձենք տևական խաղաղության հասնել, իսկ դա անելու համար մեզ անհրաժեշտ է նաև մյուս կողմը. մեզ պետք են ադրբեջանցիները, մեզ պետք է երկու կողմերից էլ բարի կամք։ Այդպես չէ, թե մենք լուռ կմնանք և չենք մեկնաբանի։ Բացման խոսքի ընթացքում արդեն ասացի, որ մենք Լեռնային Ղարաբաղի մարդասիրական իրավիճակի մասին մտահոգություններ հայտնել ենք, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է։

Եվրոպական Միությունը հայտարարություն է արել, և մենք այդ հայտարարությանը կողմ ենք, սատարում ենք, և այնտեղ կոչ է արվում ապահովել անվտանգությունը և Լեռնային Ղարաբաղի բնակիչների տեղաշարժի ազատությունը, մի շարք այլ բաներ ևս։ Բայց մենք պետք է ապագայի մասին մտածենք։ Ես շատ բարձր եմ գնահատում խաղաղությանը միտված տեսանկյունը, դիտանկյունը, որով այս խնդրին անդրադառնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Ես սա ճիշտ մոտեցում եմ համարում, դա է ճիշտ ուղին: Նա կարող է ակնկալել մեր աջակցությունը, Եվրամիության և այլ անդամ պետությունների աջակցությունը, քանի որ մենք պետք է մտքում պահենք մի հանգամանք, սա չի կարող ժամանակավոր լուծում լինել։

Մենք բոլորս պետք է դիտարկենք, թե ինչպես կարելի է լավագույն մոտեցումն ապահովել և զարգացում ապահովել Հայաստանի համար, իսկ դրա համար անհրաժեշտ է մնայուն տևական խաղաղություն և անվտանգություն տարածաշրջանում։ Սա պետք է մեր ընդհանուր նպատակը լինի մեր բոլոր աշխատանքներում, մենք պետք է դրան միտված լինենք։

Դիտումների քանակ118
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • 2025-ին Հայաստան ներմուծված ավտոմեքենաների 37.4 տոկոսը էլեկտրամոբիլ է. չորս տարում պահանջարկն աճել է 00:3419 Դեկ, 2025
  • Եվրախորհրդարանն Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել քաղբանտարկյալներին 00:0719 Դեկ, 2025
  • Այսօրվա նիստը տևեց վեց ժամ. քննարկում ենք թեկնածություններ. վարչապետ 23:4718 Դեկ, 2025
  • Լարված իրավիճակ Մայր տաճարի դրսում՝ Գարեգին Բ-ի հեռացման պահանջով 23:2418 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 19-ի եղանակային կանխատեսումները 23:1818 Դեկ, 2025
  • Աբովյանի 2-րդ նախկին համայնքապետն է մեղադրյալ. նա վերականգնել է պատճառված վնասից 49 մլն դրամը 23:0018 Դեկ, 2025
  • Ալեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել 22:4518 Դեկ, 2025
  • 10 եպիսկոպոսներն ավելի լավն են նրանով, որ ընդունում են՝ եկեղեցին բարենորոգման կարիք ունի. Փաշինյան 22:3318 Դեկ, 2025
  • VAZ-ը բախվել է PAZ-ին․ տուժածներ կան 22:2118 Դեկ, 2025
  • «ՖԵՍՏԻՎԱՌ». առաջին անգամ ձմռանը 22:0718 Դեկ, 2025
  • Հարցազրույց Տեր Տարոն քահանա Հունանյանի հետ 22:0318 Դեկ, 2025
  • Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. Նարեկ Սարգսյան 22:0018 Դեկ, 2025
  • Հայաստանն ու Հունաստանը ստորագրել են 2026 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը 21:5718 Դեկ, 2025
  • «Վեգա Ուորլդ» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 702 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 21:3118 Դեկ, 2025
  • Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 21։00-ի դրությամբ 21:0918 Դեկ, 2025
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Աղոթք տաճարի ներսում, պահանջներ՝ դրսում․ օրը Էջմիածնում 21:0018 Դեկ, 2025
  • Հայկաձոր գյուղում անասնակեր է այրվել. հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 2 հատուկ տեխնիկա 20:4918 Դեկ, 2025
  • Հակոբ Արշակյանը ԵՊՀ-ում մասնակցել է Mini MBA ծրագրի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությանը 20:4518 Դեկ, 2025
  • Եկեղեցին Կտրիճի ժամանակ այնպիսի խայտառակության է հասել, որ 10 սրբազան ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի. Արայիկ Հարությունյան 20:3918 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3318 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 18. 2025 20:2218 Դեկ, 2025
  • 2025-ի 3-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 465 անձնագիր 20:1718 Դեկ, 2025
  • Բուժաշխատողները՝ արյան դոնորներ. էստաֆետը փոխանցվեց ՏՏ մասնագետներին 20:1218 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.12.2025 20:0718 Դեկ, 2025
  • Հայաստանը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական զարգացմանն ուղղված հավակնոտ բարեփոխումները. Միրզոյան 19:5618 Դեկ, 2025
  • Եվրախորհրդարանը կարող է հրատապության ընթացակարգ կիրառել Ուկրաինային ռեպարացիոն վարկի տրամադրման հարցում. Մեցոլա 19:4818 Դեկ, 2025
  • Ձեր երգերն անչափ սիրելի ու հոգեհարազատ են յուրաքանչյուր ընտանիքում. Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ռուբեն Հախվերդյանին 19:4118 Դեկ, 2025
  • Կայացել է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը 19:3718 Դեկ, 2025
  • Եվրախորհրդարանը Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել Ալի Քերիմլիին 19:3218 Դեկ, 2025
  • Սուրեն Պապիկյանը Ռադմիլա Շեկերինսկային ներկայացրել է պաշտպանական բարեփոխումները 19:2518 Դեկ, 2025
  • Կայացել է մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը 19:2218 Դեկ, 2025
  • Սևանում ապօրինի ձկնորսության դեպքերը նվազել են, սիգի պաշարները՝ ավելացել 19:1318 Դեկ, 2025
  • Արմեն Գրիգորյանը և ՄԹ արտաքին հետախուզության ծառայության տնօրենը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 19:0418 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Ինչ իրավիճակ է Մայր Աթոռում. «Լուրերի» թղթակիցը մանրամասներ է հայտնում | 18.12.2025 19:0018 Դեկ, 2025
  • Ադրբեջանը երկաթուղով Հայաստան 22 վագոն նավթամթերք կարտահանի. APA 18:5718 Դեկ, 2025
  • Պուտինն ու Էրդողանն Թուրքմենստանում չեն քննարկել С-400 զենիթահրթիռային համալիրների հարցը. Պեսկով 18:4818 Դեկ, 2025
  • ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատումով հնարավորություն կստեղծվի հարաբերությունները զարգացնել առավել հավակնոտ օրակարգով. Միրզոյան 18:3918 Դեկ, 2025
  • Ձերբակալվել է Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենը 18:3718 Դեկ, 2025
  • 10 եպիսկոպոսները նամակ են ուղարկել քարտուղարություն՝ պահանջելով Գարեգին Բ-ի հրաժարականը 18:2518 Դեկ, 2025
  • Կապահովվի մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու գործընթացը 18:1718 Դեկ, 2025
  • Կապահովվի Ամիրյան փողոցի երկկողմանի մայթերի լիարժեք վերականգնումը 18:0318 Դեկ, 2025
  • Պետությունը հասունանում է, երբ հասկանում է, որ չկան բարեկամներ և թշնամիներ. Նիկոլ Փաշինյան 17:5018 Դեկ, 2025
  • ԱԽ քարտուղարը և ՄԹ պետնախարարը վերահաստատել են ՀՀ-Ադրբեջան հաղորդուղիների բացման կարևորությունը 17:3918 Դեկ, 2025
  • Դավիթ Կարապետյանը և Սալվա Նակուզին ստորագրել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև համագործակցության հուշագիր 17:2718 Դեկ, 2025
  • ՄԹ դեսպանը հետաքրքրվել է 2026-ին սպասվող ընտրություններին ընդառաջ ԿԸՀ աշխատանքների մասին 17:1818 Դեկ, 2025
  • Քննարկվել են «Արհեստական բանականությունը՝ ուսուցչի օգնական գործիք» բազային դասընթացի ծրագրին վերաբերող հարցեր 17:0718 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Ինչ իրավիճակ է Մայր Աթոռում. «Լուրերի» թղթակիցը մանրամասներ է հայտնում | 18.12.2025 17:0018 Դեկ, 2025
  • Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական ստվերային նավատորմի լցանավերի դեմ 16:5418 Դեկ, 2025
  • Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը. Փաշինյան 16:3918 Դեկ, 2025
  • Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կեղծ աճուրդներ կազմակերպելու և անցկացնելու մեջ. նրա վերաբերյալ քրվարույթն ուղարկվել է դատարան 16:3418 Դեկ, 2025
  • ԱՄՆ Սենատը հաստատել է 2026 թվականի ռազմական բյուջեն 16:2918 Դեկ, 2025
  • Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է 16:1818 Դեկ, 2025
  • Բարեփոխումները զգալիորեն նպաստել են քաղաքացիություն չունեցող անձանց թվի նվազեցմանը․ ՆԳ նախարարի տեղակալ 16:1218 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին 16:1118 Դեկ, 2025
  • Մարզերի ուսուցիչները և սովորողները կստանան տրանսպորտային ծախսի փոխհատուցում 16:0418 Դեկ, 2025
  • Կոշ գյուղի հարակից հատվածից մինչև Ներքին Բազմաբերդ վարչական շրջանին հարող հատվածը կբացվի երկկողմանի երթևեկության համար 16:0018 Դեկ, 2025
  • Նոր ապրանքների դրոշմավորում՝ QR-ով. մեկնարկը՝ հունվարից 15:4318 Դեկ, 2025
  • Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում 15:2418 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Բացառում եմ Էջմիածնում սպասվող հավաքի ընթացքում որևէ բախում. վարչապետ | 18.12.2025 15:0018 Դեկ, 2025
  • Ողջունում եմ. վարչապետը՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծման մասին 14:5218 Դեկ, 2025
  • Պատրաստ եմ Կտրիճ Ներսիսյանին ընդունել մի օրակարգով՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով. Փաշինյան 14:4618 Դեկ, 2025
  • Թրամփն առողջապահական նոր ծրագիր է առաջարկել ամերիկացիներին 14:4418 Դեկ, 2025
  • Մենք ասում ենք՝ Ղարաբաղի սիրելի քույրեր և եղբայրներ, դուք պետք է տնավորվեք ՀՀ-ում, ստանաք ՀՀ քաղաքացիություն. Փաշինյան 14:4018 Դեկ, 2025
  • Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է նաև Ադրբեջանում պահվող գերիների խնդիրը 14:3818 Դեկ, 2025
  • Վանաձորում գտնվող մարզահամալիրն ընդգրկվեց ԿԳՄՍՆ-ի հաշվեկշռում. մանրամասներ 14:3318 Դեկ, 2025
  • ՌԴ գործընկերներին խնդրել եմ ամբողջապես վերականգնել Երասխից Նախիջևան և Ախուրիկի հատվածի՝ մինչև Թուրքիայի սահման երկաթուղին. Փաշինյան 14:3018 Դեկ, 2025
  • КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի. վարչապետը՝ Գարեգին Բ-ի եղբոր մասին 14:2418 Դեկ, 2025
  • Սկսվել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը. APA 14:1818 Դեկ, 2025
  • Հերքում եմ, որ նման հարց երբևէ որևէ մեկի հետ քննարկել եմ. Փաշինյանը՝ Կճոյանին տեղապահ նշանակելու մասին 14:0318 Դեկ, 2025
  • Բետոնախառնիչ բեռնատարի վարորդը տուգանվել է․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է 13:5318 Դեկ, 2025
  • 10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ և աջակցում. վարչապետ 13:3818 Դեկ, 2025
  • 175 մլն 360 հազար դրամ կհատկացվի միջազգային աճուրդից հայկական բացառիկ մշակութային արժեք ձեռք բերելու համար 13:3618 Դեկ, 2025
  • Թրամփը քննադատել է Բայդենին «երկրում խառնաշփոթ ստեղծելու» համար 13:3118 Դեկ, 2025
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:2418 Դեկ, 2025
  • ԱԽ քարտուղարը ՄԹ վարչապետի խորհրդականի հետ հանդիպմանը կարևորել է տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումը 13:2218 Դեկ, 2025
  • Գետահովիտում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ստադիոն կկառուցվի. 20 հողամասի ձեռքբերման համար կապիտալ սուբվենցիա կհատկացվի 13:1118 Դեկ, 2025
  • Երեխաների շրջանում ասթմայի դեմ պայքարին ուղղված փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել 13:0618 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | ՀԱԵ խորացող ճգնաժամ․ 10 եպիսկոպոսները վիճարկում են ԳՀԽ գործունեության օրինականությունը 13:0018 Դեկ, 2025
  • Դատախազության հայցերի բավարարման արդյունքում Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացվեց շուրջ 6 միլիոն դոլար կադաստրային արժեքով 7 գույք 12:5918 Դեկ, 2025
  • Փաշինյանը՝ կանխիկ առևտրի, բջջային հեռախոսնների ներկրման և համայնքներում սուբվենցիոն ծրագրերի մասին 12:5818 Դեկ, 2025
  • Կանոնադրությունը խախտվում է. Գարեգին Բ-ն պարտավոր է հրավիրել Գերագույն հոգևոր խորհրդի նիստ. հայտարարություն 12:3618 Դեկ, 2025
  • Էրդողանը Պուտինի հետ քննարկել է С-400 համակարգերի վերադարձը՝ F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Bloomberg 12:3218 Դեկ, 2025
  • ԱԺ նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր 12:2618 Դեկ, 2025
  • Բյուջեի հավաքագրումները բավականին լավ են, երկնիշ աճերը պահպանվում են. ՊԵԿ նախագահ 12:2018 Դեկ, 2025
  • 52 համայնքի 169 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 12:1718 Դեկ, 2025
  • Արմեն Գրիգորյանն ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարարը քննարկել են համագործակցության ընդլայնումը 11:4918 Դեկ, 2025
  • «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղեր. հայտնի են եզրափակիչ փուլի մասնակից դպրոցները 11:3518 Դեկ, 2025
  • Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2027 թ. վերջին ռուսական գազի ներկրումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին 11:1718 Դեկ, 2025
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0018 Դեկ, 2025
  • Ակնկալում եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը՝ Կատարի Էմիրին 10:4618 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Սևան քաղաքում դեկտեմբերի 18-ին 10:4118 Դեկ, 2025
  • Հիմնովին վերանորոգվում են Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի մասնաշենքերը 10:3218 Դեկ, 2025
  • Նոյեմբերին ապրանքների հայտարարագրերի 70․2 %-ը բաց է թողնվել «կանաչ ուղի» ընթացակարգով, աննախադեպ ցուցանիշ է. ՊԵԿ նախագահ 10:2018 Դեկ, 2025
  • Այսօր առաքելություն ունեն փրկելու Կտրիճ Ներսիսյանին, բայց անունը դնում են, որ փրկում են Եկեղեցին. Հարությունյանը՝ Սաղաթելյանի, Կարապետյանի, Քոչարյանի մասին 10:1018 Դեկ, 2025
  • Լուրեր 10:00 | Ռուսաստանի համար միշտ ավելի կարևոր է եղել և հիմա էլ կարևոր է Ադրբեջանը. փորձագետ 10:0018 Դեկ, 2025
  • Շենգավիթ վարչական շրջանում ջուր չի լինի. հասցեներ 09:4918 Դեկ, 2025
  • Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է քրեաիրավական գնահատականի. ՆԳՆ-ն հորդորում է Մայր Աթոռում զերծ մնալ սադրանքներից 09:3218 Դեկ, 2025
  • Խնդիրը պետք է լուծել շուտափույթ. «Նուբարաշեն» ՔԿՀ շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. ՄԻՊ 09:2518 Դեկ, 2025
  • Քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հեռանկարները 09:0418 Դեկ, 2025
  • Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է 08:4318 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015