Հայաստանի և Չեխիայի վարչապետները Պրահայում տեղի ունեցող մամուլի ասուլիսից առաջ երկկողմ հայտարարություն ստորագրեցին, որը վերաբերում է 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան ասաց, որ շատ բարձր է գնահատում երկրների բարիդրացիական հարաբերությունները՝ նշելով, որ երկու երկրներն էլ ժողովրդավարական միևնույն արժեքների կրողներն են, և դա հաստատվում է համատեղ ստորագրված հայտարարությամբ:
«Երբ ասացի, որ ժողովրդավարական նույն արժեքներն ենք կրում, ես հենց այնպես չեմ ասում, ինքնանպատակ հայտարարություն չէ: Դրանով մենք պետք է գնահատենք, թե ինչպիսի դեր ունի ՀՀ-ն տարածաշրջանում:
Պետք է գնահատենք նաև այն հանգամանքը, որ եվրոպական խորհրադարանն այս տարի մարտին զեկույց հրապարակեց, որում ընդգծեց, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է: Նման բաները հենց այնպես տեղի չեն ունենում, պետք է այդ ուղղությամբ աշխատանք տանել, մենք պետք է անպայման սատարենք, աջակցենք այդ դիրքորոշմանը և աջակցենք երկրին: Ես համոզված են, որ դրա արտացոլումը կտեսնենք մեր երկու երկրների հարաբերություններում, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններում»,- ասաց նա և հավելեց, որ Հայաստանը այս կերպ առաջ է գնում, ավելի բարձր մակարդակի է հասնում, և սա շահագրգռող գործոն է հետագա լրացուցիչ բարեփոխումների համար:
Չեխիայի վարչապետը հիշեցրեց նաև, որ Պրահան դարձավ այն վայրերից մեկը, որում փորձ արվեց գնալ առաջ հայ-ադրբեջանական հարաբերություններում: