Տասնյակ քիչ հայտնի ընկերություններ սկսել են ռուսական ոսկին դուրս հանել երկրից այն բանից հետո, երբ G7-ը և ԵՄ-ն սահմանափակումներ մտցրեցին Ռուսաստանից այդ մետաղի արտահանման հանդեպ: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։
Առաքման ուղղություններն են ԱՄԷ-ն, Թուրքիան և Հոնկոնգը, նշվում է հոդվածում։
Մինչև Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելը, ռուսական ոսկու ամենամեծ գնորդը Մեծ Բրիտանիան էր: Դեպի այդ երկիր արտահանումը կազմում էր 88% (266,1 տոննա): Ռուսաստանը ոսկի էր արտահանում նաև JPMorgan Chase & Co, HSBC և այլ բանկերի պահոցներ, օգտվել է Brink's և Loomis հայտնի ընկերությունների ծառայություններից, որոնք զբաղվում են թանկարժեք մետաղի փոխադրմամբ։ Պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը կորցրել է այդ հնարավորությունները և հիմա օգտվում է հոնկոնգյան VPower Finance Security Ltd ընկերության ծառայություններից։
Այժմ ոսկու մեծ մասը գնում է Դուբայ, նշում է գործակալությունը։ Օրինակ՝ Actava Trading DMCC-ն միայն 2022 թվականի օգոստոսին 25 միլիոն դոլարի ոսկի է մատակարարել Դուբայ: Ընդ որում, պաշտոնապես ընկերության գործունեության հիմնական ուղղությունը հացահատիկային և յուղային կուլտուրաների շուկաներն են։