ՀՀ-ի անվտանգությունը կարող է ապահովել համապարփակ խաղաղությունը, խորհրդարանում հայտարարել է վարչապետը: Անդրադառնալով խաղաղության համաձայնագրին՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ Արևմուտքից առաջարկներ չեն ստացվել, առաջարկներ ներկայացրել է Ռուսաստանը, որոնք Հայաստանն ընդունել է: Հետևաբար՝ քանի որ արևմտյան առաջարկներ չեն եղել, չեն կարող նաև հակասություններ լինել ռուսական առաջարկների հետ:
Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանին այսօր մասնակցել է նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:
Մանրամասները` Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: