Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշակոթողի բացման հետևանքով Հայաստանի համար օդային սահմանը փակելու Թուրքիայի որոշումն այսօր քննարկվել է խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում: Ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ պետք է հասկանալ՝ այդ արձանի տեղադրմամբ՝ ինչ է շահել և կորցրել Հայաստանը: