Այսօր առավոտյան Սերբիայի իրավապահները ձերբակալել են 14-ամյա տղայի, որը կրակել է համադասարանցիների վրա: Միջադեպը տեղի է ունեցել Բելգրադի դպրոցներից մեկում: Հրաձգության հետևանքով մահացել է դպրոցի անվտանգության աշխատակիցը, ուսուցչուհին և մի քանի աշակերտ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, գրում է Вечерне новости-ն:
Որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սերբիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է 9 զոհի և 7 վիրավորի մասին: Աղբյուրի համաձայն՝ տղան հրաձգության համար ամենայն հավանականությամբ օգտագործել է հոր ատրճանակը:
14-ամյա հրաձիգի գործողության շարժառիթը դեռ հայտնի չէ։